Ֆիլիպիններում «Մանգհուտ» թայֆունին զոհ է գնացել առնվազն 25 մարդ, որը շաբաթ հասել է Լուսոն կղզու ափերին՝ առաջացնելով հորդ անձրեւներ, ջրհեղեղներ եւ սողանքներ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տարերային աղետների հարցերով կառավարական համակարգողին:

Ավելի վաղ հաղորդվել էր 12 զոհի մասին:

Նշվում է, որ մարդկանց մեծամասնությունը զոհվել է Կորդիլիերյան վարչական շրջանում՝ սողանքների պատճառով: