Վենեսուելան ՄԱԿ է դիմել՝ կապված Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) ղեկավար Լուիս Ալմագրոյի հայտարարության հետ, որը չէր բացառել հարավամերիկյան երկրի իրավիճակին ռազմական միջամտության հնարավորությունը, հայտարարել է երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վենեսուելան Ալմագրոյի մասին կհայտնի ՄԱԿ-ում եւ այլ միջազգային ատյաններում, քանի որ նա OAS գլխավոր քարտուղությունը գռեհիկ եւ գրոտեսկային կերպով օգտագործում է մեր հայրենիքի գործերին միջամտությանը նպաստելու եւ Լատինական Ամերիկայում ու Կարիբյան ավազանում խաղաղության վրա հարձակվելու համար»,- նշել է Ռոդրիգեսը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ OAS ղեկավարը հայտարարել էր, որ Վենեսուելայի իրավիճակի կարգավորման համար չի կարելի բացառել գործողության ոչ մի տարբերակ, այդ թվում՝ ռազմական ներխուժման հնարավորությունը: