Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը հանդես է եկել Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության նպատակահարմարության հարցով երկրորդ հանրաքվեի անցկացման օգտին: Այս մասին նշված է The Guardian-ում հրապարակված նրա հոդվածում:

Լոնդոնի քաղաքապետը նշել է, որ երկիրը կանգնած է առանց հետագա համագործակցության «համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալու իրական վտանգի առաջ», ինչը 2030 թվականին կարող է հանգեցնել Մեծ Բրիտանիայում 500 հազար աշխատատեղերի կորստին:

«Ցավալին այն է, որ վարչապետ Թերեզա Մեյը չկարողացավ Brexit-ի հարցում դիրքրոշոման համաձայնության հասնել սեփական կուսակցությունում՝ էլ չենք խոսում ԵՄ-ի հետ գործարքի համաձայնեցման մասին»,- շեշտել է Լոնդոնի քաղաքապետը: