Երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հնարավոր է, եւս 200 մլրդ դոլարի մաքսատուրքեր սահմանի ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների համար, հայտնում է The Wall Street Journal-ը:

Պարբերականը նշում է, որ մաքսատուրքերը, հավանաբար, կսահմանվեն 10, այլ ոչ թե 25 տոկոսի չափով, ինչի մասին Թրամփը զգուշացրել էր ավելի վաղ:

Պարբերականը հայտնում է, որ այս մասին, հնարավոր է, կհայտարարվի, չնայած կողմերը պայմանավորվել էին առեւտրային հակասությունների շուրջ բանակցություններ վարել, որոնք առաջացել էին ԱՄՆ-ի կողմից չինական արտահանման սակագների բարձրացմամբ:

Միացյալ Նահանգներն ավելի վաղ չինական ապրանքների համար արդեն սահմանել էր 50 մլրդ դոլար գումարի մաքսատուրքեր, Պեկինը պատասխանել էր ամերիկյան ապրանքների համար հայելային սակագներով: