Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Քեյփ Քոդ թերակղզում շնաձուկը հարձակվել է 26-ամյա տղամարդու վրա: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուելֆլիթ քաղաքի ոստիկանությունը:

Դեպքը տեղի է ունեցել Նյուքոմբ Հոլլոու Բիչ լողափին: «Տղամարդուն դուրս են բերել ջրից եւ առաջին օգնություն ցուցաբերել: Ստացված վնասվածքներից նա Քեյփ Քոդի հիվանդանոցում մահացել է»,- նշված է ոստիկանության Facebook-ի էջում: