NASA-ն «Մանգհուտ» թայֆունի՝ տիեզերքից արված եռաչափ լուսանկար է հրապարակել, հաղորդում է ՄԻՐ 24-ը:

NASA-ում նշել են, որ արբանյակի ռադիոտեղորոշիչ տեխնոլոգիան էներգիայի ազդակներ է ուղարկում եւ չափում, թե այդ էներգիան փոթորկի ներսում ինչպես է անդրադառնում անձրեւից եւ սառույցից: «Արդյունքում ստացվում է եռաչափ պատկեր, որը ցույց է տալիս ժամում տեղումների քանակությունը»,- ասված է NASA-ի մամլո հաղորդագրությունում:

Վերջին տվյալներով՝ «Մանգհուտ» թայֆունի հետեւանքով 28 մարդ է զոհվել: Տարերքը սպառնում է հազարավոր բնակելի տների: