Խորվաթիան սպառնում է արգելափակել Եվրամիությանն անդամակցելու Մոնտենեգրոյի ջանքերը: Տարաձայնությունների պատճառը Jadran 85-ամյա ուսումնական առագաստանավն է, հայտնում է AP-ն:

Գործակալությունը նշում է, որ վեհապանծ առագաստանավը, որը ներկայումս մտնում է Մոնտենեգրոյի ռազմածովային նավատորմի կազմի մեջ, բազավորված է  Տիվատ նավահանգստում (Մենտենեգրո – խմբ.): Նավը վերադարձնելու Խորվաթիայի պահանջին Մոնտենեգրոն կտրուկ մերժմամբ է պատասխանում:

Տարաձայնություններն այնքան լուրջ են, որ Խորվաթիան սպառնում է արգելափակել Եվրամիությանն անդամկցելու Մոնտենեգրոյի ջանքերը:

Սա վկայում է, որ բալկանական պատերազմից հետո ավելի քան 20 տարի անց 2 երկրների հարաբերություններում լարվածությունը կրկին սկսում է աճել:

Մոնտենեգրոյի իշխանությունները պնդում են, որ 1990-ական թվականների արյունահեղ իրադարձություններից հետո պատերազմող կողմերի միջեւ համաձայնագրով ամբողջ ռազմական տեխնիկան, որը գտնվել է պետական տարածքում, պատկանում է այդ պետությանը:

«Jadran-ը 85 տարի առաջ այդ քաղաքի պատմության մասն է, եւ ես վստահ եմ, որ այն բոլորիս կվերապրի ու առաջիկա 85 տարիներին, նախկինի նման, կողջունի նոր սերունդների, նոր նավաստիների եւ նոր այցելուների»,- անցյալ ամիս հայտարարել էր Մոնտենեգրոյի պաշտպանության նախարար Պրեդրագ Բոշկովիչը:

«Jadran ուսումնական նավը Խորվաթիայի սեփականությունն է եւ համարվում է նրա ծովային պատմության անբաժանելի մասը»,- հայտարարել է Խորվաթիայի պաշտպանության նախարար Դամիր Կրստիչեւիչը:

Հա հավելել է, որ Խորվաթիան իրավաբանական քայլեր կձեռնարկի, որպեսզի այն խորվաթական նավամատույց վերադարձնի, եւ Մոնտենեգրոյից պահանջում է հարգել միջազգային օրենքները: