Չինաստանի իշխանությունները հաղորդել են թայֆունի հետեւանքով Հոնկոնգում ավելի քան 100 տուժածի մասին: Այս մասին գրում է BBC-ն:

Ականատեսների խոսքով՝ հզոր քամու հետեւանքով երկնաքերները ճոճվել են, շենքերի ապակիները՝ կոտրվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանգհուտ» թայֆունը, որը Ֆիլիպիններում առնվազն 29 մարդու մահվան պատճառ է դարձել, շարժվում է Չինաստանի ուղղությամբ: