Սեպտեմբերի 15-ին Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մահացել է մոտ երկու ամիս վրաերթի ենթարկված Երևանի բնակիչ, 66-ամյա Քաջիկ Թովմասյանը: Այս մասին հայտնում  է shamshyan.com-ը:

66-ամյա բնակիչը հիվանդանոց էր տեղափոխվել այս տարվա հուլիսի 27-ին Երևանում 26-ամյա Գեորգի Հարությունյանի կողմից վարած Nissan մակնիշի 21 GԼ 100 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո: Նրա հետ վրաերթի էր ենթարկվել նաև 16-ամյա Վերա Շահինյանը և երկուսով վարորդի օգնությամբ տեղափոխվել էին հիվանդանոց:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 27-ին, վրաերթ-վթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի 21 GN 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նուբարաշենի փողոցում՝ ժողովրդին հայտնի Ծաղկի փողոցի վրա, վրաերթի էր ենթարկել ծաղկի սրահի առջև կանգնած 2 քաղաքացու, այնուհետև բախվել ծաղկե տաղավարին։ Վարորդը փախուստի չէր դիմել։ Ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն, որից հետո օգնել էր վիրավորներին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վարորդը մեկ այլ ավտոմեքենայով շտապօգնության հետ մեկնել էր հիվանդանոց, որից հետո ահազանգել էր ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Վիրավորներին մինչև շտապօգնության ժամանումը, վարորդի հետ օգնություն էին ցուցաբերել ծաղկի սրահի աշխատակիցները։ Դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարների խումբը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան։