Ֆինլանդիան առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ին անդամկցելու հայտ չի ներկայացնի Մոսկվայի դիրքորոշման պատճառով: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն, փոխանցում է «Եվրոպական պրավդան»:

«Ռուսները մեզ հստակ հասկացրել են, որ հիմա մեզ նայելով՝ իրենք ֆինների են տեսնում, սակայն եթե ՆԱՏՕ մտնենք, իրենք թշնամիների կտեսնեն: Սա նրանց դիրքորոշումն է»,- հայտարարել է ֆինն առաջնորդը:

Ֆինլանդիայի նախագահի խոսքով՝ ռուսաստանցի գործընկեր Պուտինին հանդիպելիս պետք է չափազանց զգույշ լինել:

Նիինիստեն նշել է, որ Ֆինլանդիայի աշխարհագրական դիրքն անհնար է փոխել, Ֆինլանդիան եւ Ռուսաստանը հարեւաններ են, որոնք 1300 կմ ընդհանուր սահման ունեն, ուստի Ֆինլանդիան եւ Ռուսաստանը պետք է գործնական լավ հարաբերություններ ունենան: