Երեւանի Գարեգին Նժդեհ հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» դաշինքի հրավիրած նախընտրական քարոզարշավը։

Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է։

Այսօրվա հանրահավաքին կմասնակցի նաեւ ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: