Սեպտեմբերի 15-ին Orange Fitness պրեմիում ակումբը մեծ շուքով նշեց իր 10-րդ տարեդարձը՝ անվանելով այն հաջողությունների տասնամյակ։

Հիմնադրվելով 2008թ․՝ Orange Fitness-ը ոչ միայն իր մեծ ավանդը ներդրեց Հայաստանում ֆիթնես մշակույթի զարգացման գործում, այլև առաջինը Հայաստանում որդեգրեց «ավելին, քան ֆիթնես» մոտեցումը՝ դառնալով տարբեր ոլորտների հաջողակ մարդկանց ակումբ, որտեղ ոչ միայն գալիս են զուտ մարզվելու, այլև նոր ընկերներ ու արժեքավոր բիզնես կապեր ձեռք բերելու, ներակումբային միջոցառումներին մասնակցելու, միասին ճանապարհորդելու, առողջ սնվելու և խնամված արտաքին ունենալու համար։