World Car of The Year 2019-ի  կազմակերպիչները հայտարարել են անվանակարգերի հավակնորդների ցուցակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Motor1 պորտալին:

Աշխարհի լավագույն ավտոմեքենայի կոչմանը հավակնում է 35 մեքենա: Դրանք են՝ Acura RDX, Audi A1, A6 и Q3, BMW 3 Series, BMW X2 и i8 Roadster, Dacia Duster, Ford Focus, Hyundai Santa Fe и Nexo, Infiniti QX50, Kia Ceed/Forte, Soul и Niro EV, Toyota Avalon, Corolla եւ RAV4:

Ցուցակում կա 4 Audi, 3 BMW, Kia եւ Toyota, 2՝ Hyundai, Jeep, Jaguar, Lexus, Nissan եւ Volvo, եւ 1՝ Acura, Cadillac, Citroen, Dacia, Ford, Honda, Infiniti, SEAT, Subaru եւ Suzuki.

«Լյուքս» դասի լավագույն մեքենան փորձագետները կընտրեն հետեւևյալ շարքից՝ Audi A7 и Q8, BMW 8 Series, Mercedes-Benz GLE եւ Volkswagen Touareg.

Առավել հաջող քաղաքային մեքենայի կոչումը կվիճարկեն Audi A1, BMW X2, Kia Soul, Seat Arona եւ Suzuki Jimmy.

Բոլոր այս մեքենաները փորձարկվելու են ժյուրիի կոլեգիայի կողմից, որը կազմված է 85 փորձագետներից եւ ավտոմոբիլային տեսաբաններից: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2019 թվականի ապրիլին Նյու Յորքի ավտոսրահում:

Անցյալ տարի World Car of The Year-ին արժանացել էր Volvo XC60-ը: