Եղեգնաձորի զինկոմիսարիատի աշխատակցի կողմից 11 հազար դոլար կաշառք պահանջելու գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։

NEWS.am–ի տեղեկություններով, քաղաքացին հաղորդում է տվել Վայքի ոստիկանապետ Գեւորգ Գրիգորյանի եղբոր՝ Գագիկ Գրիգորյանի դեմ։ Նշենք, որ ըստ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, քաղաքացին հաղորդում է տվել, որ Եղեգնաձորի զինկոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ, կապիտան Գ. Գ.-ն առաջարկել է 11 հազար դոլարի դիմաց իրեն ազատել զորակոչից և տալ զինվորական գրքույկ՝ գործարքը սկսելու համար նախապես պահանջելով 3.000 ԱՄՆ դոլար: Սակայն Հ. Ա.-ը բուժհետազոտությունների ժամանակ իմացել է, որ ունի սրտի հետ կապված առողջական խնդիր, որով հնարավոր է չզորակոչվել բանակ, և հրաժարվել է կապիտան Գ.Գ.-ին տալ նշված գումարը:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նախաքննություն է ընթանում։