Սաուդյան Արաբիան առաջին անգամ փոքր հաջ՝ ումրա կատարելու համար մուսուլման ուխտագնացներին թույլ է տվել  բացի  Մեքքայից եւ Մեդինայից այցելել երկրի նաեւ այլ քաղաքներ: Այս մասին «Ալ-Յոում» թերթին ասել է Սաուդյան Արաբիայի հաջի հարցերով  նախարարության ներկայացուցիչ Աբդել Ազիզի Վազանը:

 «Այս տարի ումրայի կատարման ծրագրում էական փոփոխություն է  նախատեսվում, երբ արտասահմանից ժամանած  ուխտագնացները կարող են 30 օրվա ընթացքում այլ քաղաք այցելել, վիզայով թագավորությունում զբոսաշրջային վայր, որը տրված է փոքր հաջի համար, բայց 15 օր նրանք պետք է մնան Մեքքայում», - ասել է Վազանը:

Նրա խոսքով, անցյալ շաբաթվա ընթացքում փոքր հաջ կատարելու համար աշխարհի տարբեր երկրներից թագավորություն է ժամանել ավելի քան հազար ուխտավոր, իսկ ընդամենը չորս օրվա ընթացքում 25 հազար վիզա է տրվել նրանց, ովքեր ցանկանում են ումրայի համար Սաուդյան Արաբիա ժամանել:

Անցյալ տարի փոքր հաջի արարողակարգերին մասնակցել է 7 մլն մարդ: Ումրան Սաուդյան Արաբիայում մուսուլմանների համար սրբազան վայրեր համարվող փոքր ուխտագնացություն է, բայց ոչ հաջի համար նախատեսված ամսին, այլ տարվա ցանկացած այլ շրջանում, գրում է է «ՌԻԱ Նովոստին»: