Apple ընկերությունը թողարկել է iOS12 օպերացիոն համակարգի թարմացում: Կորպորացիայի ներկայացուցիչների տվյալներով նոր համակարգը մեծացնում է հավելվածների եւ տեսախցիկի արտադրողականությունը: Ալբոմներում լուսանկարների որոնումը հնարվոր է ինչպես գտնվելու տեղով, այնպես էլ առանցքային բառերով եւ էֆեկտների կիրառումով, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելին, նոր թարմացման շնորհիվ խմբակային զանգերում կարելի է հրավիրել մինչեւ 32 մարդ:

Ընդ որում օգտատերերին հասանելի կլինեն  ոչ միայն Animoji սմայլերը, այլեւ Memoji-ները, որոնք կարողանում են կրկնօրինակել իրական զրուցակիցների զգացմունքները:

Նոր օպերացիոն համակարգը հասանելի է iPad Air, iPhone 5s եւ ավելի նոր սերունդների սմարթֆոնի համար, ինչպես նաեւ վեցերորդ iPod Touch-ի համար: