Սիրիայում Իլ-20 ինքնաթիռի կործանումից հետո Մոսկվայում Իսրայելի դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ-ն,  հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Իսրայելի դեսպանը կանչվել է ԱԳՆ», - նշել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

ՌԴ ՊՆ-ն պատմել էր, որ Սիրիայի տարածքում ուղղությամբ իսրայելական կործանիչների սադրիչ գործողությունների պատճառով սիրիական ՀՕՊ-ը հրթիռ է արձակել ռուսական Իլ-20-ի ուղղությամբ: Արդյունքում ինքնաթիռը կործանվել է, 15 զինծառայող մահացել է:

Գերատեսչությունը մեղքը բարդել է Իսրայելի վրա, սակայն երկրի իշխանությունները դեռեւս հրաժարվում են մեկնաբանություններից: