Արագածոտնի մարզում, այսօր սեպտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։40-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 43 կմ հատվածում, Արուճ գյուղի վարչական տարածքում բախվել են ЗиЛ 130 մակնիշի 13 ԼՏ 744 համարանիշի, Daewoo մակնիշի 35 DP 391 համարանիշի եւ Toyota Land Cruiser մակնիշի 707 XX10 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի shamshyan.com  փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան։

Իսկ ЗиЛ-ը, որը բարձած է եղել քարով, կողաշրջվել է։