Հայաստանի տարածքում սեպտեմբերի 18-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 19-ի երեկոյան ժամերին հյուսիս-արեւելյան եւ հարավ-արեւելյան շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան` 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 18-ի երեկոյան ժամերին սպասվում է, 19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +28+30 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +17+22,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +17+22,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +12+14, ցերեկը` +25+27,

Գեղարքունիքում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +17+22,

Լոռիում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +17+22,

Տավուշում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +17+22,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +13+15, ցերեկը` +28+30,

Արարատում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +28+30,

Արմավիրում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +28+30,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +17+22,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +28+30,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +25+29,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +19+24,

Արցախում՝ գիշերը` +10+14, ցերեկը՝ +21+26: