Սիրիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Հալեպի նահանգային խորհրդի կազմում ընդգրկվել է երկու հայ գործիչ՝ Շահե Մինասյանն ու Մարիա Գաբրիելյանը: Այս մասին հաղորդում է «Գանձասարը»՝ վկայակոչելով ընտրությունների դատական բարձրագույն հանձնախմբի տարածած արդյունքներին։

Մարիա Գաբրիելյանն ընտրություններին մասնակցել է որպես Բերիոյ Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի թեկնածու, իսկ Շահե Մինասյանը՝ որպես սիրիական «Բաաս» կուսակցության անդամ։

Ընդհանուր առմամբ, Սիրիայում անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 6 հայ թեկնածու։

Նշենք, որ այս ՏԻՄ ընտրությունները Սիրիայում 2011թ.-ից ի վեր շարունակվող պատերազմի ընթացքում առաջինն էին: