ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կազմել է 484.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.79 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 565.50 դրամ (աճել է 0.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 635.69 դրամ (աճել է 0.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.15 դրամ (աճել է 0.04 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 220.67 դրամ, ոսկի՝ 18,717.02 դրամ, պլատին՝ 12,473.86 դրամ: