Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան որպես SpaceX մասնավոր տիեզերական ընկերության առաջին զբոսաշրջիկ Լուսնի շուրջ առաջին թռիչքը կիրականացնի:

 «Ես որոշել եմ Լուսնի շուրջ թռիչք կատարել», - Կալիֆորնիայում SpaceX-ի կենտրոնակայանում  հայտարարել է 42-ամյա Մաեձավան, երբ նրան ներկայացրել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը, հաղորդում է DW-ն:

Big Falcon հրթիռով թռիչքը նախատեսված է 2023-ին: Մաեձավան հաղորդել է, որ իր հետ միասին կհրավիրի 6-8 արվեստի գործիչների:

«Երկիր վերադառնալուց հետո նրանց կխնդրեն ինչ-որ ստեղծագորևծություններ ստեղծել: Այդ գլուխգործոցները մեր մեջ գտնվող երազնողներին կոգեշնչեն», - ասել է գործարարը, որի ունեցվածքը, ըստ Forbes-ի մոտ 3 մլրդ դոլար է:

Ավելի վաղ SpaceX-ը հաղորդել էր առաջին տիեզերական ուղեւորի հետ գործարքի կնքման  մասին: Սա առաջին դեպքը չէ, երբ Մասկի ընկերությունը հրապարակում է Լուսնի շուրջ թռիչքների մասին ծրագրերը: 2017 թվականի փետրվարին SpaceX-ը հաղորդել էր, որ 2018-ի վերջին երկու տիեզերական զբոսաշրջիկները «Dragon» տրանսպորտային նավով Լուսնի շուրջ թռիչք կիրականացնեն: Սակայն, վերջին ամիսներին այս ծրագրի մասին ոչինչ չի լսվել: