Տիեզերագնացների հիպոկամպը կարող է կրճատվել Մարս արշավի ժամանակ։ Այս մասին հայտարարել են NASA–ի մասնագետները Federation of European Neuroscience Societies միջազգային համաժողովի ժամանակ, փոխանցում է N+1–ը։

Տիեզերական գործակալության հետազոտողները 16 կամավորների մասնակցությամբ փորձ են կատարել, որը ցույց է տվել, թե ինչ փոփոխություններ ուղեղում կարող են տեղի ունենալ առաքելության ընթացքում։

Հետազոտողները նկատել են, որ հիպոկամպի ձախ վերջավորությունները միջինում նվազել են 3 տոկոսով։

Հիպոկամպը գլխուղեղի բաժին է, որը կարեւոր դեր է կատարում ոչ միայն հիշողության աշխատանքի, այլ նաեւ պատասխանատու է տարածական կողմնորոշման համար, որը շատ կարեւոր է տիեզերական ճանապարհորդությունների ժամանակ։ Համաձայն համակարգչային փորձի՝ տարածական կողմնորոշումը չի փոխվել։