Նեթանյահուն ցավակցություն է հայտնել Պուտինին Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսային խոսակցության ընթացքում ցավակցություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ռուսական Իլ-20 ինքնաթիռի կործանման կապակցությամբ՝ տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։

Նեթանյահուն նաեւ հավաստիացրել է, որ Իսրայելը պատրաստ է պայքարել Սիրիայում Իրանի ռազմական ներկայության դեմ եւ շիական «Հեզբոլլահ» զինված խմբավորմանը զենք մատակարարելու Իրանի փորձերի դեմ։

Բացի այդ, վարչապետը հայտնել է իր երկրի ՌՕ ուժերի ղեկավարին Մոսկվա գործուղելու պատրաստակամության մասին, որպեսզի նա ներկայացնի դեպքի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը։

Սեպտեմբերի լույս 18-ի գիշերը սիրիական ռազմաօդային ուժերը սխալմամբ հարվածել էին ռուսական Իլ-20 հետախույզ-ինքնաթիռին, ինչի հետեւանքով զոհվել էին անձնակազմի15 անդամները։ ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ինքնաթիռին հարվածի տակ են դրել իսրայելական ինքնաթիռները։