Twitter ընկերությունը շուտով կվերականգնի լրահոսի ժամանակագրական կարգը, փոխանցում է Ferra-ն:

Մշակողների խոսքով՝ իրենք ականջալուր են եղել օգտատերերի արձագանքներին, որոնք նախընտրում են թվիթների լրահոսում ժամանակագրական կարգը, այլ ոչ՝ «ըստ կարեւորության»: Առաջիկա շաբաթներին կսկսվի այս երկու ռեժիմների միջեւ փոխարկման հնարավորության թեստավորումը:

Լրահոսը փոփոխվել է նաեւ «Նախ լավագույն թվիթները ցույց տալ» (Show me the best Tweets first) կարգավորումը միացնելու ժամանակ: Երբ օգտատերն այն անջատում է, լրահոսից անհետանում են նաեւ բաց թողած թվիթների հավաքածուն, որոնք շատերին զայրացնում էին:

Հիշեցնենք, որ «ըստ կարեւորության» ոչ ժամանակագրական լրահոսը Twitter-ում գործարկվել էր 2016 թվականին: Լրահոսում «ըստ կարեւորության» թվիթներն ընտրվում են հաշվի առնելով, թե որոնք են օգտատիրոջ համար առավել հետաքրքիր: Ամենավերեւում դրվում են ամենակարեւոր եւ հետաքրքիր թվիթները: Դրանք ընտրվում են՝ կախված այն հանգամանքից, թե օգտատերն ամենից շատ որ էջերի եւ թվիթների հետ է փոխգործակցում: