Նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ռուսական Իլ-20 ինքնաթիռին Սիրիան է հարվածել։ Այս մասին նա հայտարարել է իր լեհ գործընկեր Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ տեղեկացնում է Reuters-ը։

«Հաշվի առնելով եղած փաստարկները՝ ինձ թվում է, որ Սիրիան է հարվածել ռուսական ինքնաթիռին։ Զոհվել է 14 մարդ, եւ դա շատ ցավալի է։ Բայց դա այն է, ինչը կատարվում է»,- ասել է Թրամփը։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը հսկայական աշխատանք է կատարել Սիրիայում եւ տարածաշրջանում՝ արմատախիլ անելով «Իսլամական պետություն» կազմակերպությանը, եւ շատ մոտ է նրան, որ ավարտի այդ գործը։

Սեպտեմբերի լույս 18-ի գիշերը սիրիական ռազմաօդային ուժերը սխալմամբ հարվածել էին ռուսական Իլ-20 հետախույզ-ինքնաթիռին, ինչի հետեւանքով զոհվել էին անձնակազմի15 անդամները։ ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ինքնաթիռին հարվածի տակ են դրել իսրայելական ինքնաթիռները։