Հայաստանի ԱԳՆ-ը ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։

«Խորին ցավակցություն ենք հայտնում Սիրիայի երկնքում Իլ-20 ինքնաթիռի ողբերգության հետեւանքով զոհված ռուսական 15 զինծառայողների ծառայակիցներին, հարազատներին եւ մտերիմներին»,- ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի Twitter-յան միկրոբլոգում։