Հավայիում գտնվող արգելոցը, որտեղ բնակվում է 600 վայրի կատու, դարձել է Լանաի կղզու կարեւոր տեսարժան վայրը, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստիին»՝ հղում անելով Daily Mail-ին:

Արգելոցը բացել է Քեթի Քերոլն այն բանից հետո, երբ 2011-ին նա տեղափոխվեց Լանաի: Այդ ժամանակ նա ցնցվել էր, երբ կղզում հարյուրավոր անօթեւան եւ սոված կատուների էր հանդիպել:

Մոտ 2 տասնամյակ անց այդ կենդանիները վայելում են կանոնավոր սնունդը, քնքշանքը եւ արգելոցի հյուրերի մեծ ուշադրությունը:

Կատուների ապաստարանը գրեթե ամբողոջությամբ գոյատեւում է զբոսաշրջիկների նվիրատվությունների շնորհիվ: Անցյալ տարի արգելոց էր այցելել 10 հազար հյուր՝ չնայած նրան, որ կղզում մշտապես բնակվում է 3000 մարդ:

 «Մարդիկ աշխարհի տարբեր վայրեից գալիս են այստեղ, — ասում է արգելոցի գործադիր տնօրեն Կիոնի Վոնը: Շատ հաճելի է մարդկանց դեմքին ժպիտ տեսնելը: Շատ լավ է, որ կատուներն այդքան ուշադրություն են գրավում»:

Վենդի Մենդոսան, որն արդեն 12 անգամ այդ կղզում է եղել, ասում է. «Եթե ես կատու լինեի, ես կթակեի դուռը եւ կհարցնեի.

 «Հեյ, ինչպե՞ս կարող եմ հայտնվել այդտեղ»: