Ֆիլիպիններում առնվազն 81 մարդ է զոհվել, եւս 71-ը վիրավորվել «Մանգհուտ» փոթորկի արդյունքում, հաղորդում է Rappler պորտալը` վկայակոչելով իշխանություններին:

Ավելի վաղ հաղորդվել էր 74  զոհի, 74 վիրավորի մասին, եւս 55-ը անհետ կորած են համարվում:

Պորտալի հաղորդմամբ զոհերի մեծ մասը Կորդիլերյան վարչական շրջանից են, որն ամենից շատն է տուժել սողանքներից: Այս պահին որոնվում է եւս 70 հոգի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուրբաթ երեկոյան «Մանգխուտ» հզոր փոթորկիը հասավ Ֆիլիպինների հյուսիսարեւելյան ափ: Ըստ իշխանությունների, փոթորիկն ազդել է տարածաշրջանում ապրող ավելի քան 800,000 բնակչի վրա: Չինաստանում չորս մարդ է զոհվել, ավելի քան հազար շենք փլուզվել են, վնասվել են մոտ 4,3 հազար շինություն: Ըստ իշխանությունների, Չինաստանում թայֆունից վնասը գերազանցել է 750 մլն դոլարը: