ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Երեւանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական ցուցակների հրապարակման օրվա դրությամբ՝ 03.09.2018թ. ընտրողների թիվը եղել է 850.124։

Վերջնական ցուցակները հրապարակման դրությամբ ընտրողների թիվ 848.343 է։