Չորեքշաբթի Սլովակիայում զորավարժությունների ժամանակ վիրավորվել են ամերիկացի երեք զինծառայողներ: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դանա Ցապակովան, փոխանցում է «Սլովակյան ռադիոն»:

«ԱՄՆ երեք զինծառայողներ են վիրավորվել Սլովակիայում անցկացվող զորավարժության ժամանակ Abrams տանկի վթարի հետեւանքով,- նշել է նա: - Ամերիկացի երկու զինվորներ ծանր վնասվածքներ են ստացել, մեկը՝ միջին ծանրության»:

Տուժածների թվում է կին զինծառայող: Վիրավորնբերին տեղափոխել են տեղական հիվանդանոցներ: Մամուլի քարտուղարն այլ մանրամասներ չի հայտնել: 

«Սլովակյան ռադիոյի» տեղեկություններով՝ Սլովակիայի արեւելքում անցկացվում են այս տարի խոշորագույն՝ Slovak Shield 2018 միջազգային զորավարժությունները՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ստորաբաժանումների մասնակցությամբ: Դրանց մասնակցում են ԱՄՆ ԶՈՒ եւ Վիշեգրադյան խմբի երկրների (Սլովակիա, Չեխիա, Հունգարիա եւ Լեհաստան) զինծառայողներ: Սլովական բանակը ներկայացված է 1500 զինվորներով: