«Նելեգալ 2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 18-ին, ժամը 13.00-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 22-ամյա Գայանե Մ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հուլիսի 27-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: