Հայաստանը ողջունում է այս տարվա ընթացքում արդեն 3-րդ գագաթնաժողովի անցկացումը Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ։

«Մենք բարձր ենք գնահատում Հյուսիսային եւ Հարավային Կորեաների առաջնորդների միջեւ այս տարվա ընթացքում երրորդ գագաթնաժողովը, որն անցկացվել է սեպտեմբերի 18-19-ին Փհենյանում, ինչպես նաեւ պատմական համաձայնագիրը՝ ուղղված հարաբերությունների նորմալացմանը, վստահության միջոցների ստեղծմանը եւ տարածաշրջանում խաղաղության ապահովմանը»,–ասված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգում տարածված հաղորդագրությունում։