Թուրքիային չի սպառնում տնտեսական ճգնաժամը, համոզված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Anadolu-ն:

Նրա խոսքով, տնտեսական ճգնաժամի մասին խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան մանիպուլյացիա: Թուրքիան ամեն օր ուժեղանում է, վստահեցրել է նա:

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Էրդողանն անդրադարձել է նաեւ երկրում առեւտրային կենտրոններում վարձույթի վճարների խնդիրին, որտեղ որոշ տարածքի սեփականատերեր ձգտում են օգուտ քաղել արժույթի փոփոխականությունից՝ ստիպելով վարձակալներին արտարժույթով վճարել:

 «Մի խաբվեք առեւտրային կենտրոններում այդ մանիպուլյացիաներին: Այս երկրում  դոլարով կամ եվրոյով վարձույթի համար չեն վճարում: Այսուհետ նման հաշվարկները կլինեն թուրքական լիրայով, իսկ հակառակ դեպքում նրանք կվճարեն դրա համար», - ասել է նա:

Էրդողանը նշել է, որ «այստեղ Թուրքիան է, ոչ թե ԱՄՆ-ն»: «Այստեղ թուրքական լիրան է գործում: Տարածքը վարձակալության լիրայով եք տալու, գնումներ կատարելու», - ավելացրել է նա: