ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայում իրավիճակը:

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է սեպտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում Իդլիբի դեէսկալացիայի գոտու կայունացման վերաբերյալ ձեռք բերված ռուս-թուրքական համաձայնությունների մասին:

Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ պատրաստակամությունը Ուկրաինայի ներքին հակամարտության հետագա աջակցության մասին, ներառյալ «նորմանդական ձեւաչափի» շրջանակներում: Վլադիմիր Պուտինը մտահոգություն է հայտնել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության արդյունքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Նորից շեշտվել է 2015 թվականի Մինսկի միջոցառումների համալիրի ամբողջական կատարման, այդ թվում տարածաշրջանին Կիեւի կողմից օրենքով հատուկ կարգավիճակի ամրագրման անհրաժեշտությունը:

Բացի դրանից, անդրադարձ է կատարվել համաշխարհային ֆինանսական շուկաներում բացասական միտումների հաղթահարման հետ կապված որոշ հարցերի: