Չինաստանը, առեւտրային տարաձայնությունների հետ կապված, կոչ է արել ԱՄՆ-ին հարգանք դրսեւորել, եւ հերքել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին Պեկինի միջամտության մասին նախագահ Թրամփի մեղադրանքները՝ տեղեկացնում է AFP-ն։

«Յուրաքանչյուրն, ով գիտի Չինաստանի դիվանագիտության մասին, հասկանում է, որ մենք չենք միջամտի այլ երկրների ներքին գործերին»,- հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը։

Նա նաեւ հերքել է Թրամփի հանդիմանությունը, թե Չինաստանը յուանի կուրսի մանիպուլյացիայի միջոցով ցանկանում է փոխհատուցել իր արտահանվող ապրանքների վրա սահմանված ամերիկյան տուրքերի ազդեցությունը։

«Չինաստանը երբեք հույսը չի դնի յուանի արժեզրկման վրա, որպեսզի կարգավորի արտահանումը»,- հայտարարել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը։