Լիբանանի ֆունտը վտանգված չէ, ասել է երկրի նախագահ Միշել Աունը` նշելով, որ այդ լուրերը վնաս կհասցնեն երկրի տնտեսությանը, հաղորդում է Reuters-ը:

«Լիբանանի ֆունտը վտանգված չէ, իսկ Լիբանանը սնանկության ճանապարհին չէ: Տնտեսական իրավիճակը բարդ է, սակայն տարածված լուրերը վնասում են Լիբանանին», - ասել է նա: Նրա խոսքով, կառավարությունը չի ժխտում, որ երկիրը ճգնաժամում է հայտնվել եւ աշխատում է դրա լուծման համար:

2017-ի վերջի դրությամբ Լիբանանը աշխարհում երրորդ տեղն էր զբաղեցնում պարտքի նկատմամբ ՀՆԱ-ի մեծության հարաբերակցության առումով` ավելի քան 150 տոկոս: Միջազգային արժութային հիմնադրամը պարտքի կայունության բարձրացման համար պնդում է  անմիջական եւ էական ֆիսկալ փոփոխությունների կատարման մասին: