Վրաստանի ուղղափառ եկեղեցին մարիխուանայի օրինականացմանը դեմ է։  Մարիխուանայի մշակման օրինագծի հետ կապված՝ Վրաստանի հայրապետությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ եկեղեցու սպասավորները եւ հավատացյալ ժողովուրդը այս հարցում համակարծիք են՝ տեղեկացնում է «Գրուզիա-օնլայն»-ը։  

Եկեղեցին դեմ է ցանկացած տեսակի մարիխուանայի մշակմանը եւ օրինականացմանը՝ որեւէ նպատակով։

«Սա եկեղեցու ընդհանուր տրամադրվածությունն ու անփոփոխ վերաբերմունքն է, քանի որ դրա հետեւանքները շատ ցավալի կլինեն մեր հասարակության համար»,- ասվում է հայրապետության հայտարարության մեջ։