Միջազգային տիեզերական կայանի ռուսական բաժնի գլխավոր կոնստրուկտորների խորհուրդը հավանության է արժանացրել ՄՏԿ-ի անձնակազմի երեք անդամներին հոկտեմբերի 4-ին Երկիր վերադարձնելու «Էներգիա» հրթիռատիեզերական ընկերության առաջարկությունը՝ հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Գլխավոր կոնստրուկտորների խորհուրդն իր նիստում որոշել է փորձարարական «Союз МС-08» տիեզերանավով վերադարձնել անձնակազմի երեք անդամների՝ Օլեգ Արտեմեւին, Ռիչարդ Առնոլդին եւ Էնդրյու Ֆոյստելին»,- հայտնում է «Էներգիա»-ի մամուլի ծառայությունը։

Բացի այդ, խորհուրդը որոշել է «Союз МС-10С» տիեզերանավով 2018թ․ հոկտեմբերի 11-ին ՄՏԿ ուղարկել ռուսաստանցի Ալեքսեյ Օվչինինին եւ NASA-ի տիեզերագնաց Նիկ Հեյգին։