ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կալաշնիկով» ընկերության հրաձգարանում կրակել է դիպուկահար հրացանից։ Հրաձգարանը տեղակայված է Մերձմոսկովյան «Պատրիոտ» այգում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պուտինը СВЧ-308 հրացանից 5 փամփուշտ է արձակել 600 մետր հեռավորությամբ թիրախի ուղղությամբ։ «Ոչ բոլորը կպան»,- Telegram-ում գրել է լրագրող Դմիտրի Սմիռնովը։

Նախագահին ներկայացրել են «Կալաշնիկով»-ի նոր սկզբունքներն ու ծրագրերը, ինչպես նաեւ ցուցադրել են հրացանի երկու փորձարարական օրինակները։