ԱՄՆ նախագահի աշխատակազմը, եթե ստորագրի NAFTA-ի եռակողմ գործարքը եւ մոտակա շաբաթների ընթացքում եվրոպական առեւտրային հարցերում հասնի առաջընթացի, դեռեւս կարող է խուսափել առեւտրային լայնամասշտաբ համաշխարհային պատերազմից, որը խոչընդոտում է բիզնեսի հանդեպ վստահությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ առեւտրային պալատի ներկայացուցիչԹոմ Դոնոհյուն՝ տեղեկացնում է Reuters-ը։

«Տնտեսության աջեւ հենց հիմա կանգնած ամենամեծ վտանգը պոտենցիալ իրական առեւտրային պատերազմն է»,- ասել է նա։ Ըստ Դոնոհյուի՝ եթե Թրամփը չինական ապրանքների համար բոլոր տուրքերը գործարկի, ապա առեւտրային ավերիչ պատերազմի հավանականությունը շատ կմեծանա։