Երկրամերձ ուղեծրի մաքրման բրիտանական RemoveDebris արբանյակն առաջին անգամ ցանցում «տիեզերական աղբ է բռնել», հաղորդում է N1-ը:

Արբանյակը ցանցում օբյեկտ է բռնել, որը տիեզերական աղբ է ձեւացրել. այն նետվել է Միջազգային տիեզերակայանից: Փորձարկումները հաջողությամբ են ավարտվել: Հաղորդվում է, որ Երկրի ուղեծրում ներկայում շուրջ 8 հազար տոննա տիեզերական աղբ կա, որը լուրջ վտանգ է ներկայացնում տիեզերական սարքերի համար:

Դրա վառ օրինակը 2017 թվականի դեպքն է, երբ տիեզերական աղբը բախվել է ՄՏԿ-ի դիտորդ մուդոլին եւ 7 մմ-անոց ճեղք առաջացրել դրա պատուհանի ապակու վրա: