Նյու Յորքի մետրոյում ուղեւորը վագոնների մեջտեղում միզելիս գլխով հարվածել է ու մահացել: Քաղաքային մետրոպոլիտենն ուղեւորներին զգուշացնում է, որ վագոնների միջեւ ընկած տարածությունը մահացու վտանգավոր է, հաղորդում է USA.one-ը:

Դրա ցավալի ապացույցը հանգստյան օրերին տեղի ունեցած միջադեպն է: «Ուղեւորներ, ինչ էլ անեք մետրոյով երթեւեկելու ընթացքում, մի փորձեք տեղաշարժվել վագոնների արանքով, քանի դեռ գնացքը շարժվում է»,- Twitter-ում գրել է ողբերգության ականատեսներից 41-ամյա Ալեքսանդր Դանիյանը: