ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելնելով երկու Կորեաների ղեկավարների հանդիպման արդյունքներից, հայտարարել է Հյուսիսային Կորեայի «հսկայական առաջընթացի» մասին՝ տեղեկացնում է AP-ն։

Թրամփը լրագրողներին հայտնել է, թե գագաթաժողովի արդյունքներով «մենք շատ լավ նորություններ ունենք»․ Կիմ Չեն Ընը համաձայնել է միջազգային դիտորդների ներկայությամբ ապամոնտաժել երկրի հիմնական հրթիռային սարքավորումները։