«Ես գլխավոր դատախազ չունեմ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր ելույթում քննադատելով ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշենսին՝ տեղեկացնում է AP-ը։

Թրամփի քննադատությունը կապված է 2016թ․ ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ Սեշենսի դիրքորոշման հետ։

ԱՄՆ նախագահի հակառակորդներն այն կարծիքին են, որ նա միջամտում է երկրի իրավական համակարգի գործունեությանը։

Գլխավոր դատախազը եւս պնդում է, որ պետք է հետաքննել, թե արդյոք Թրամփը չի փորձել խոչընդոտել 2016թ․ ընտրությունների գործը քննող իրավապահ մարմինների աշխատանքը։

«Քանի դեռ ես գլխավոր դատախազ եմ, արդարադատության նախարարության գործողությունները չպետք է լինեն քաղաքական գործիչների ազդեցության տակ»,- հայտարարել է Սեշենսը։

Թրամփը հերքում է ընտարշավի ընթացում  ռուսական իշխանությունների հետ ցանկացած համագործակցության, ինչպես նաեւ իրավապահ մարմինների գործունեությանը միջամտելու մասին մեղադրանքները։

Նախագահը, պատասխանելով Ջեֆ Սեշենսին պաշտոնից ազատելու մասին հարցին, ասել է․ «Տեսնենք, շատերն են ինձ այդ մասին խնդրում»։