«Հլը մի հատ ձեզ թափ տվեք, տեսնենք՝ ձեր որ մասը որ կողմը կընկնի»: Այսօր՝ սեպտեմբերի 19-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով իրեն քննադատող ՀՀԿ-ականներին։

«Ես այն ժամանակ Սերժ Սարգսյանին ասացի՝ Դուք իրավիճակը ճիշտ չեք գնահատում, Ձեզ սխալ են զեկուցում, գնաց՝ «սպեցնազն» ուղարկեց, հաջորդ օրն ասաց՝ Նիկոլը ճիշտ էր ասում։ Հիմա ես այդքան առողջություն ունե՞մ՝ Հանրապետականներին հատ-հատ այդ ամենը բացատրելու»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Հանրապետականների հայտարարություններին, թե իրենք դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ վարչապետը նկատեց. «Հիմա էլ ասում են՝ արտահերթ ընտրություններ չենք ուզում կամ նպատակահարմար չենք գտնում, այսինքն, ուզում եք ասել, նպատակահարմա՞ր էիք գտնում, որ ես ընտրվեմ վարչապետ: Նպատակահարմար պիտի ժողովուրդը գտնի, դուք ո՞վ եք, որ նպատակահարմար գտնեք։ Էնպես էլ ասում են, որ արտահերթ ընտրությունները մենք որոշել ենք, որ չլինի, այդ դուք եք որոշե՞լ, որ ես վարչապետ լինեմ։ Այս հայտարարությանը միացել են նաեւ խորհրդարանական այլ ուժեր, որոնք ասում են՝ երեւի մենք էլ դեմ լինենք, որ ընտրություններ լինեն, Սերժը կասեր՝ իա՜, իրո՞ք։ Ես չեմ հասկանում՝ ի՞նչ մտածողության ձեւ է։ Չեն հասկացե՞լ՝ Հայաստանում ինչ է կատարվում։ Ասում են՝ ա՛յ, մտածեք, որ այն ուժերը, որոնք օգնել են ձեզ, հիմա էլ չեն օգնի, մի քաղաքական ուժ կա, որի մտածելակերպից կարող է բան փոխվել, դա ժողովուրդն է, ուրիշ ուժ ես չեմ տեսնում։ Սա պարզ քաղաքական իրողության արձանագրում է»։