Արտահերթ խորհրդարանական ընտրություններին դեմ արտահայտվող քաղաքական ուժերը պետք է ընդհանրապես ձայն չստանան այս ընտրություններում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խորհրդարանական այն ուժերը, որոնք սկսել են ձեւ բռնել, ասել՝ իբր ինձ չեն աջակցի, բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը ես չեմ կայացրել, ժողովուրդն է կայացրել։ Ով այս որոշմանը դեմ գնաց, կնքում է իր քաղաքական մահկանացուն Հայաստանում։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ասում են՝ կարող է դեմ քվեարկենք խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, պետք է ընդհանրապես ձայն չստանան այս ընտրությունների ժամանակ, որովհետեւ նրանք դեմ են ժողովրդին»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, նշեց, որ դա ինքը չի կարող որոշել, դա ժողովուրդն է որոշելու։