ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ։ Նա հայտնել է, որ հանդիպումը կկայանա մոտակա ժամանակներում։

Ավելի վաղ երկու Կորեաների ղեկավարների հանդիպումից հետո նա խոսել էր Հյուսիսային Կորեայի «ահռելի առաջընթացի» մասին։Թրամփը ողջունել էր այն հանգամանքը, որ Կիմ Չեն Ընը համաձայնել էր միջազգային դիտորդների ներկայությամբ ապամոնտաժել հիմնական հրթիռային սարքավորումները։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Հյուսիսային եւ Հարավային Կորեաները միասին 2032թ․ օլիմպիական խաղերի անցկացման հայտ կներկայցնեն։