Չորեքշաբթի ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Մեյսոնթաուն քաղաքի դատարանում արձակված կրակոցների հետեւանքով 4 մարդ է վիրավորվել, ներառյալ ոստիկան, հայտնել են նահանգի ոստիկանությունից, փոխանցում է «ՌԻԱ Նոովոստի»-ն:

Կրակողը մտել է Ֆայեթ շրջանի դատարանի շենք եւ սկսել ատրճանակով կրակել՝ վիրավորելով 2 տղամարդու եւ կնոջ: Հարձակվողը վնասազերծվել է ոստիկանի պատասխան կրակոցով, որը հրաձգության ժամանակ նույնպես վիրավորվել էր:

Կրակոցների պահին դատական նիստ էր ընթանում, այդ օրը նախատեսված էր մի քանի տասնյակ գործերով քննություն: Կրակողը գործերից մեկով պատասխանող էր, հայտնում է Pittsburgh Post-Gazette-ն: