Չինաստանն ավելի մեծ սպառնալիք է ԱՄՆ տնտեսության համար, քան Ռուսաստանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Եթե նրանք ցանկանում են իրենց ուժը ցույց տալ միջազգային հարթակում, ապա թող իրենց պահեն այնպես, ինչպես պատշաճ է համաշխարհային առաջնորդներին»,-ասել է նա Fox News-ի հետ հարցազրույցում։

Պոմպեոյի խոսքով՝ երկարատեւ հեռանկարում Չինաստանն ավելի մեծ սպառնալիք է ԱՄՆ տնտեսության համար, քան Ռուսաստանը։

Միաժամանակ, նա նշել է, որ Վաշինգթոնը ստիպված է հակահարված տալ Մոսկվային, ինչպես նաեւ զսպել ՌԴ-ին այնտեղ, որտեղ դա հնարավոր է, փոխանցում է RT-ն։